211652_close_icon
views-count3192 դիտում article-date 12:04 07-02-2018

Գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրով 2017 թ. 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա

Համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված հաշվետվության` Հայաստանի Հանրապետությունում գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2017 թ. ապրիլի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում թվով 68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 68 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն և 94 միավոր այլ տեխնիկա: «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, որի արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծում: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար` 6 տարի, հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ: Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով: Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի տարեկան իրականացնել շուրջ 2.8 մլրդ արժեքով շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում, ինչը հնարավորություն կտա նորացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 2 տոկոսը: Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից: Ստորագրվել է հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի, և ծրագրի մասնակից հետևյալ լիզինգային ընկերությունների միջև. - «ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ» («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) ՓԲԸ, - «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ» ՓԲԸ, - «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ: Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմակերպություններն են. - «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, - «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, - «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, - «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, - «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն:

Նմանատիպ նյութեր