211652_close_icon
views-count1857 դիտում article-date 11:45 07-02-2018

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 11.00-14.00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի՝ Կայարան թաղամասի, 5-րդ փողոցի 33, 34 շենքերի և Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b] «Վեոլիա Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր