211652_close_icon
views-count2467 դիտում article-date 11:19 07-02-2018

Դատավորներին պատժել նախատեսող Դատական օրենսգիրքն ընդունվեց. դեմ էր միայն «Ելք»-ը. Aysor.am

Այսօր Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց սահմանադրական համարվող «Դատական օրենսգիրքը»։ Օրինագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ էր 12-ը, ձեռնպահ՝ 10-ը, փոխանցում է [url=https://www.aysor.am/am/news/2018/02/07/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A3%D5%AB%D6%80%D6%84/1371648]Aysor.am[/url]-ը։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ օրինագծի քվեարկության ժամանակ իրենց խմբակցության պատգամավորները արտահայտել են իրենց դիրքորոշումը և քվարկության ժամանակ խմբակցությունը կլինի ազատ։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է լինելու օրինագծին և պատճառաբանեց՝ ինչու. «Այս օրինագծով ապահովված չէ դատավորների ներքին անկախությունը։ Դատավորը իր արդարադատության ֆունկցիայի համար պատասխանատու չէ, և դատական ակտը կարող է ստուգման առարկա դառնալ բացառությամբ վերաքննության կարգով։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/02/07/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A3%D5%AB%D6%80%D6%84/1371648]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր