211652_close_icon
views-count2883 դիտում article-date 13:18 07-02-2018

Մենք նոր Նապոլեոն Բոնապարտ ենք սկսում ունենալ. ԱՄՆ Կոնգրեսի անդամը՝ Դոնալդ Թրամփի մասին

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեքի Շեյրը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը, ով Պենտագոնին հրահանգել է գնահատական տալ ռազմական շքերթներ անցկացնելու իր գաղափարը, սկսում է նմանվել Նապոլեոն Բոնապարտին, գրում է The Hill պարբերականը։ «Ես ցնցված եմ դրանով՝ անկեղծ ասած։ Ի նկատի ունեմ, որ մենք սկսում ենք Նապոլեոն ունենալ։ Ինձ թվում է, որ մենք արդեն բավականաչափ խնդիրներ ունենք ողջ աշխարհում և, հաշվի առնելով պատերազմներին նախապատրաստվելը, որոնք արդեն սկսվել են և նրանք, որոնք սկսվելու են, կարծում եմ, դա կլինի միջոցների վատնում»,-հայտարարել է կոնգրեսականը։

Նմանատիպ նյութեր