211652_close_icon
views-count12764 դիտում article-date 09:46 07-02-2018

Ավտովթար Երևանում. Ջրվեժ գյուղի սկզբնամասում բախվել են ВАЗ 2107 ու Volkswagen տաքսիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:35-ի սահմաններում Թևոսյան և Բագրևանդի փողոցների խաչմերուկում՝ Ջրվեժ գյուղի սկզնամասում, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 13 UU 169 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 AN 099 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի սեսուչ Դավիթ Քարիմյանը և ավագ տեսուչ Կարեն Սուքիասյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Սամվել Ղարիբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավելի ուշ վարորդներից մեկը դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր