211652_close_icon
views-count15799 դիտում article-date 23:30 06-02-2018

Գյուղապետին մկնդեղով սպանելու փորձի մեջ մեղադրվող 88-ամյա ծերունին արդարացվեց. Aravot.am

Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, ծերության կենսաթոշակառու, 2-րդ խմբի հաշմանդամ, 1930թ. ծնված Սահակ Խաչատրյանը մեղադրվում էր այն բանում, որ նա 2016թ. մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում Վերին Ծաղկավան համայնքի ղեկավար (այժմ`նախկին ), 1977թ. ծնված Արթուր Ղազարյանի առողջությանը վնաս պատճառելու նպատակով վերջինիս անձնական օգտագործման «Պռադո» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ կողմի դռան բռնակի վրա լցրել է սեւ գույնի փոշու տեսքով մկնդեղանման զանգված, սակայն Ս. Խաչատրյանի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Ս. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատավարության ընթացքում Ս. Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել, որ ինքը նախկին գյուղապետ Արթուր Ղազարյանի հետ թշնամություն չի ունեցել, ընդհակառակը, նա իր տան առաջ ցայտաղբյուր է տեղադրել, ինքն ամեն օր օգտվում է դրանից եւ շնորհակալ է նրան: Նա հայտնել է, որ ինքը երբեւէ մկնդեղ չի ունեցել եւ որեւէ նպատակով այն չի օգտագործել: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/02/06/935650/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր