ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին մեկնաբանել է «Արսենալի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խաղը ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էվերթոնի» հետ հանդիպմանը (5:1):
«Ես ասել էի, որ Մխիթարյանը գերօգտակար կլինի, և նա հենց առաջին իսկ խաղից արդարացնում է սպասելիքները. երեք գոլային փոխանցում. նույնքան մրցաշրջանի առաջին ամբողջ կեսում էր Սանչեսի մոտ: Թեպետ նրանց համեմատելը ճիշտ չէ. չիլիացին կորցրել էր մոտիվացիան: Վստահ եմ, որ Հենրիխը «Արսենալում» կայուն արդյունքներ ցույց կտա:
Երբ նա պարբերաբար խաղում էր «Յունայթեդում», վիճակագրությունը նույնպես բարձր էր: Եվ եթե նա կարող է գոլային փոխանցումներ տալ և գոլեր խփել՝ նույնիսկ շաատ ժամանակ անցկացնելով պաշտպանությունում, ապա այն իրավիճակում, երբ գործառույթներն ավելի հավասարազոր են, առավել ևս արդյունավետ կխաղա:
Օբամեյանգը նույնպես շատ համապատասխան է «Արսենալի» խաղաոճին», ասել է Սլուցկին:
Լեոնիդ Սլուցկի. Մխիթարյանը հենց առաջին իսկ խաղում արդարացրեց սպասելիքները
2018.02.06 21:50


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
