211652_close_icon
views-count2034 դիտում article-date 23:08 06-02-2018

Փրկարարները դուրս են բերել ավազի մեջ արգելափակված ավտոմեքենան

Փետրվարի 6-ին, ժամը 14:45-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղին հարակից լճափնյա տարածքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 34 QV 848 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 6-ին, ժամը 09:14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու 3-րդ անցումում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero iO» մակնիշի 31 SO 213 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր