211652_close_icon
views-count5353 դիտում article-date 19:55 06-02-2018

Լուիս Էնրիկեն մոտ օրերս կարող է գլխավորել «Չելսին»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արդեն այսօր կարող է պաշտոնանկ լինել: Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դժգոհ է այս մրցաշրջանում Կոնտեի աշխատանքից և խաղացողների, այդ թվում՝ Դիեգո Կոստայի հետ հարաբերություններից: Մեծ հավանականությամբ, մոտ օրերս «Չելսին» կգլխավորի Լուիս Էնրիկեն: Իսպանացուն և նրա ընտանիքին բավարարում է «Չելսիի» ինչպես մարզական բաղկացուցիչը, այնպես էլ այն փաստը, որ նրանք բնակվելու են Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկում: Նշենք, որ ԱՊԼ-ի վերջին երկու տուրում «Չելսին» խոշոր հաշվով պարտութուններ է կրել. նախ սեփական հարկի տակ «Բորնմութից» (0:3), իսկ վերջին տուրում` «Ուոթֆորդից» (1:4):

Նմանատիպ նյութեր