211652_close_icon
views-count2233 դիտում article-date 20:15 06-02-2018

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 6-ին, ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային: Հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Դավոսում Նիդեռլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ ունեցած արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի եւ մսամթերքի վերամշակման, ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարող է որպես հարթակ հանդիսանալ հոլանդական բիզնեսի համար՝ տարբեր շուկաներ մուտք գործելու համար: Դեսպանն իր հերթին ընդգծել է երկկողմ կապերի աշխուժացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել շփումների ակտիվացմանն ու երկկողմ գործարար կապերի զարգացմանը:

Նմանատիպ նյութեր