Ուղիղ 60 տարի առաջ տեղի ունեցավ Մյունխենի ավիաաղետը, որի արդյունքում զոհվեց 23 մարդ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» 8 խաղացող և 3 աշխատակից:
Ողբերգությունը տեղի ունեցավ 1958 թվականի փետրվարի 6-ին, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների Գավաթի հանդիպումից հետո Բելգրադից էր վերադառնում:
Ինքնաթիռը Մյունխենում կանգ էր առել լիցքավորման համար, որից հետո օդաչուները երկու անգամ փորձել էին թռչել, երրորդ փորձի ժամանակ ինքնաթիռը վայր էր ընկել:
Օդանավում գտնվող 44 հոգուց զոհվել էր 23 հոգի, 19-ը՝ վնասվածքներ ստացել: Զոհված ֆուտբոլիստներն էին Ջեֆ Բենտը, Ռոջեր Բերնը, Էդի Քոլմանը, Դանքան Էդվարդսը, Դևիդ Պեգը, Թոմի Թեյլորն ու Լիամ Ուիլանը:
Կենդանի մնացած ֆուտբոլիստներից Բոբի Չարլթոնը և Հարի Գրեգը այսօր էլ ողջ են:
Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» հատուկ արարողություն է կազմակերպելու՝ նվիրված այս ողբերգությանը:
Այսօր լրանում է «Մանչեսթեր Յունայթեդի» ողբերգության 60-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018.02.06 18:31



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
