211652_close_icon
views-count2804 դիտում article-date 19:24 06-02-2018

ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո գործող «Գրանցված արտահանողների համակարգում» կատարվել է առաջին գրանցումը

2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» (REX): Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն: Միաժամանակ, REX համակարգի կիրառմանը զուգահեռ՝ 12-ամսյա անցումային ժամանակահատվածում, ծագման երկրի Ա ձևի հավաստագիր կարող է տրամադրվել նաև այն արտահանողներին, ովքեր դեռ չեն գրանցվել REX համակարգում: Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Գրանցումը կատարվում է անվճար: GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) արդեն իսկ իրականացվել է առաջին գրանցումը, և գրանցված կազմակերպությանը տրամադրվել է գրանցումը հավաստող համապատասխան փաստաթուղթը:

Նմանատիպ նյութեր