211652_close_icon
views-count8117 դիտում article-date 18:13 06-02-2018

Արցախցի երիտասարդ դաշնակահարուհին միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի

Արցախցի երիտասարդ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը փետրվարի 3-ին մասնակցել է Նյու-Յորքի «Կարնեգի Հոլում» կայացած «Forte international competition» միջազգային մրցույթ-համերգին և արժանացել առաջին մրցանակի, ինչպես նաև հատուկ մրցանակ՝ լավագույն կատարողական տեխնիկայի համար և ոսկե մեդալի: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից: Հիշեցնենք, որ Անահիտ Առուշանյանը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Միայն 2017 թվականին Վրաստանում Մոցարտին նվիրված միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Կանարյան կղզիներում հոկտեմբերին կայացած իսպանական ամենամյա միջազգային «Stars at Tenerife» (Տեներիֆեի աստղերը) մրցույթ-փառատոնին՝ «Գրան-պրի» մրցանակի, իսկ նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած «Մանհեթեն» միջազգային երաժշտական մրցույթում՝ առաջին մրցանակի: [url=https://artsakhpress.am/arm/news/80487/arcakhci---eritasard-dashnakaharuhin--mijazgayin---mrcuytum---arzhanacel--e--oske--medali.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր