211652_close_icon
views-count2344 դիտում article-date 20:40 06-02-2018

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։ Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝ • սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքի անդամ և ունենա բարձր առաջադիմություն, • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող։ [b]Հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝[/b] ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը, բ/ մեկ լուսանկար /3x4/, գ/ տեղեկանք հայտատուի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում «30.00» միավորից բարձր անապահովության միավոր ունենալու մասին, դ/ տեղեկանք բուհից՝ ուսանողի 1-ին կուրսի առկա, վճարովի համակարգում սովորելու մասին, ե/ տեղեկանք բուհից առաջադիմության մասին, զ/ III-րդ խմբի հաշմանդամության կարգը հաստատող փաստաթղթի պատճենը, է/ լրացված դիմումը: Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է` 13.00-14.00-ն): Կրթաթոշակի դիմում-հայտը կարող եք բեռնել heh.am կայքից։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր