211652_close_icon
views-count13682 դիտում article-date 15:13 06-02-2018

Գագիկ Շամշյանի շնորհավորանքը՝ սուրբ Ղեւոնդեանց քահանաների տոնի առթիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեծ պահքին նախորդող երեքշաբթի Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Ղևոնդեանց քահանաների տոնը։ Այս տարի այն տոնվում է փետրվարի 6-ին։ Ոգեկոչում են այն հայ հոգեւորականների հիշատակը, որոնք 451 թ. Վարդանանց Ճակատամարտից հետո Հազկերտ թագավորի հրամանով տարվել են Պարսկաստան եւ բանտարկվել քրիստոնեական հավատի պատճառով: «Վասն հաւատի եւ վասն հայրենեաց» մղվող Ավարայրի ճակատամարտում այդ հոգևորականներին առաջնորդում էր Ղեւոնդ Երեցը: Նրա անունով էլ հոգեւորականները մնացել են հայոց պատմության մեջ` որպես Սրբոց Ղեւոնդեանց քահանաներ: Այս տոնը նաև բոլոր այն հոգևորականների տոնն է, որոնք, հաճախ, նաև իրենց կյանքի գնով դառնում են հայրենիքի ու հավատի պաշտպանը բոլոր ժամանակներում: Շնորհավորում ենք հոգևորականներին տոնի առթիվ` ի դեմս Երուսաղեմում ինձ մկրտող, իմ հոգևոր հայր տեր Հակոբ քահանա Խաչատրյանի, որի հոգևոր գործունեության շնորհիվ ճանապարհ է հարթվում բազում հավատացյալների համար։ Նա ամենօրյա աշխատանքով մեծ ներդրում ունի հայրենիքի և եկեղեցու զորացման գործում։ Թող մեր հավատը հզոր լինի, հայրենիքն`անպարտելի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր