«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին անդրադարձել է այն հարցին, թե ինչու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց ամրապնդվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
«Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ես տեսել եմ նրա խաղը մարզումների ժամանակ: Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նա չէր ստանում այն ազատությունը, որը նրան անհրաժեշտ էր իրեն լիովին դրսևորելու համար:
Կարծում եմ, որ նա իրեն ցույց կտա «Արսենալում», ասել է Ռունին:
Ուեյն Ռունի. Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդում» չէր հերիքում ազատությունը
2018.02.06 15:11


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
