211652_close_icon
views-count3655 դիտում article-date 14:45 06-02-2018

Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է բարձր պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանն առընթեր Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում: Հովակիմյանի թեկնածությունը կքննարկվի Սենատում: Եթե նրա թեկնածությունը հավանություն ստանա, նա Հանձնաժողովի հանձնակատարը կդանա մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Պատրիկ Հովակիմյանը Քալիֆորնիայի Հարավային շրջանի դատախազի օգնականն է, նա զբաղվում է կոռուպցիայի հետ կապված գործերով: Նախկինում իրավաբանական պրակտիկա է անցել Latham & Watkins LLP միջազգային իրավաբանական ընկերությունում եւ աշխատել է ԱՄՆ Վերաքննիչ դատարանում: Հովակիմյանը իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել Սթենֆորդում:

Նմանատիպ նյութեր