3504 դիտում
14:25 06-02-2018
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 6-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը: Նշենք, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու նպատակով:
Ողջունելով հյուրերին՝ Արփինե Հովհաննիսյանը դրական է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակների կողմից հաշվի են առնվել միջազգային չափանիշներն ու Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից շատերը:
Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը մեր երկրի հանրային կյանքում եւ նշել, որ հանրության տրամադրություններն այս օրենքի նկատմամբ զգայուն են: Անդրադարձ է կատարվել նաեւ խղճի եւ դավանանքի ազատության ոլորտի մայր օրենքով սահմանվող իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաեւ օրենքի նախագծի լրամշակման եւ վերանայման ենթակա դրույթներին:
Նմանատիպ նյութեր
3802 դիտում
14:11 10-07-2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
4371 դիտում
17:18 13-06-2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը
Այս բաժնից
673 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1450 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա