211652_close_icon
views-count2623 դիտում article-date 13:05 06-02-2018

Արմեն Սարգսյանը ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման հարցը

Փետրվարի 5-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։ Կողմերը նաև անդրադարձ կատարեցին երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, կարևորելով նշված բնագավառում համատեղ նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում գործրարար միջավայրի հետագա բարելավմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը։

Նմանատիպ նյութեր