211652_close_icon
views-count3177 դիտում article-date 09:55 06-02-2018

Ինչո՞ւ է Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««ԱՊՀ տարածքում, հազվադեպ արտակարգ բացառությամբ (ինչպես, օրինակ, 1999 թվականի վերջին՝ Բորիս Ելցինի դեպքում), առաջին դեմքի ընտրության ժամկետի տեղափոխությունը սովորաբար մտնում է հենց այդ դեմքի պլանների մեջ` ժամանակ առ ժամանակ ինչ-որ տարօրինակ պատճառներով, որոնք հայտնի են միայն իրեն: Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ ներկայումս ժամանակն արագ է սլանում, իրադարձությունները զարգանում են նույնպես արագ` Թուրքիան պատերազմում է քրդերի հետ, և այլն, ինչը վաղ թե ուշ կանդրադառնա նաև Ադրբեջանի վրա: Ուստի աշնանը գուցե ընդհանրապես ընտրությունների ժամանակ չլինի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է անվտանգության և քաղաքական հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների ժամկետի տեղափոխությանը: Տրոֆիմչուկը գտնում է, որ Ադրբեջանում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի Հայաստանում նախատեսվող փոփոխությունների հետ՝ չհաշված տեղեկատվական ֆոնը և Ադրբեջանում հայաստանյան զարգացումների նկատմամբ բարձր ուշադրությունը: «Տեսականորեն նման կապը միայն մեկ իմաստ կարող էր ունենալ` եթե Իլհամ Ալիևը չառաջադրվեր նախագահի պաշտոնի համար, իսկ նրա փոխարեն հայտնվեր թեկնածու, որը պատերազմի հարցում ավելի կտրուկ հակումներ ունենար: Այդ պարագայում Սերժ Սարգսյանի կողմից իշխանության փոխանցումից անմիջապես հետո, իրավասությունների փոխանցման ժամանակ այդ սպառնալիքը գուցե աշխատեր»,- ասել է Տրոֆիմչուկը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր