211652_close_icon
views-count33789 դիտում article-date 09:04 06-02-2018

Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում 28-ամյա վարորդը Nissan-ով բախվել է մայթի եզրաքարերին ու հաստաբուն ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում 28-ամյա Վահան Սահակյանը իր վարած Nissan Teana մակնիշի 90 XX 109 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին այնուհետև հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր