211652_close_icon
views-count2256 դիտում article-date 23:14 05-02-2018

Փրկարարները դուրս են բերել ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենան

Փետրվարի 5-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ «Toyota Corolla» մակնիշի 35 QA 866 պետհամարանիշով ավտոմեքենան «Հալիձորի բերդ» կոչվող տարածքի ավտոճանապարհին արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Փրկարարները Կապան-Հալիձորի բերդ ավտոճանապարհի արգելափակումից դուրս են բերել «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (մեկ ուղևոր):

Նմանատիպ նյութեր