211652_close_icon
views-count3576 դիտում article-date 21:41 05-02-2018

Դամասկոսի գնդակոծության ժամանակ 2 հայ է վիրավորվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա թաղամասի գնդակոծության ժամանակ վիրավորվել է ծագումով հայ Սիրիայի 2 քաղաքացի: Այս մասին հայտնում է Սիրիայի Հայ առաքելական եկեղեցու Բերիայի թեմը: «Վիրավորվել են եղբայր և քույր Հակոբ և Լարիս Դեմիրճյանները: Հայկական համայնքի ներկայացուցիչները հիվանդանոց են տեղափոխել նրանց», - հաղորդել է աղբյուրը: Նշվում է, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ահաբեկիչներն ակտիվ գործողությունների են դիմել Դամասկոսի Բաբ Թումա բնակելի թաղամասում:

Նմանատիպ նյութեր