211652_close_icon
views-count2901 դիտում article-date 20:25 05-02-2018

Տրանսպորտի նախարարությունն օպերատիվ արձագանքում է քաղաքացիների հեռախոսազանգերին

2018թ. հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 288 հեռախոսազանգ: Նախարարության «Թեժ գծի» հեռախոսահամարով զանգահարած քաղաքացին դժգոհություն է հայտնել Սևան-Երևան երթուղու ապօրինի գործունեության վերաբերյալ: Նրա հետ կապ են հաստատել Տրանսպորտային տեսչության մասնագետները և խնդրի վերաբերյալ պարզաբանումներ տվել: Քաղաքացին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքելու և հարցը կարգավորելու համար: Նույն ժամանակահատվածում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 287 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր