211652_close_icon
views-count4479 դիտում article-date 16:57 05-02-2018

Պեսկովը մտահոգություն է հայտնել ահաբեկիչների մոտ զենիթահրթիռային համակարգերի առկայության փաստով

Կրեմլը մտահոգված է փաստով, որ Սիրիայում ահաբեկիչների ձեռքին են հայտնվել զենիթահրթիռային համակարգեր։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Interfax-ը։ «Անկասկած, սա չափազանց մտահոգիչ է և բոլոր պետությունների համար մեծ սպառնալիք»,-ընդգծել է նա, սակայն չի մանրամասնել, թե ինչ տեսակի համակարգեր այս պահին ունեն ահաբեկիչները։ Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ահաբեկիչները Սիրիայում խոցել էին ռուսական Cy-25 հարվածային ինքնաթիռը։ Օդաչուն հասցրել էր կատապուլտի միջոցով իրեն նետել ինքնաթիռից, սակայն գետնին մարտի էր բռնվել ահաբեկիչների հետ և զգալով, որ իրեն կբռնեն՝ իր մոտ եղած նռնակով պայթեցրել էր իրեն։

Նմանատիպ նյութեր