211652_close_icon
views-count2777 դիտում article-date 13:16 05-02-2018

2017-ին բուժհիմնարկներից մանկատուն է տեղափոխվել 40 երեխա. նրանցից 10-ը առողջ է եղել. Aysor.am

2017 թվականին Հայաստանի մանկատներ է տարվել 147 երեխա, իսկ 190 երեխա էլ վերադարձել է ընտանիքներ, [url=https://www.aysor.am/am/news/2018/02/05/%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6/1370520]Aysor.am[/url]-ին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցի բաժնի պետ Լենա Հայրապետյանը։ Նրա խոսքով, եթե երեխաների ընդունման պահին Հայաստանի մանկատներում եղել է 650 երեխա, ապա դուրսգրումից հետո այս պահին մանկատներում մնացել է 620 երեխա։ Մասնագետը նկատեց, որ տարվա ընթացքում մանկատներ երեխաներ ուղեգրվել են հիմնականում բժշկական հաստատություններից, մասնավորապես, ծննդատներից։ «Երբեմն ծննդատանը հրաժարվում են երեխայի նկատմամբ ունեցած պարտավորություններից, իրավունքներից, սակայն երեխան բուժման կարիք է ունենում, տեղափոխվում է այլ կլինիկա։ Բուժում ստանալուց հետո, երբ արդեն առկա է նրանից հրաժարման մասին տեղեկանք՝ նոտարական կարգով հաստատված, բուժհաստատությունը անմիջապես երեխային տեղափոխում է մանկատուն», -ներկայացրեց Լենա Հայրապետյանը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/02/05/%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6/1370520]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր