211652_close_icon
views-count4502 դիտում article-date 11:44 05-02-2018

Իրանում մահապատժի կենթարկեն Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող գիտնականին

Իրանի գերագույն դատարանը վերջնական մահապատժի վճիռ է կայացրել ծագումով իրանցի, սակայն Շվեդիայի քաղաքացի Ահմադռեզա Ջալալիի նկատմամբ, հաղորդում է Interfax-ը։ Վերջինս իր ընտանիքի հետ բնակվում էր Շվեդիայում, միաժամանակ դասավանդում Բրյուսելի Ֆլամանդական ազատ համալսարանում և Իտալիայում։ Ջալալիին ձերբակալել են 206 թվականի ապրիլին, երբ նա ժամանել է Իրան։ Իշխանությունները մեղադրում են նրան Իսրայելի օգտին լրտեսություն անելու, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի մշակման համար պատասխանատու 2 իրանցի ֆիզիկոսների սպանությանը մասնակից լինելու մեջ։ Իրանական դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 21-ին նրան դատապարտել էր մահապատժի, սակայն ՄԱԿ-ն այն ժամանակ պահանջել էր չեղարկել դատավճիռը։

Նմանատիպ նյութեր