211652_close_icon
views-count16764 դիտում article-date 23:14 04-02-2018

«Լիվերպուլ»-«Տոտենհեմ». ֆանտաստիկ վերջաբան, արտակարգ գոլեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆանտաստիկ ստացվեց Անգլիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական՝ «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» հանդիպումը: Բացի նրանից, որ սա մրցանակային տեղերի համար ճակատամարտ էր, սա նաև առաջնության երկու ռմբարկուների՝ Մոհամեդ Սալահի և Հարի Քեյնի միջև հեռակա մրցամարտն էր: Արդեն 3-րդ րոպեին Սալահը բացեց խաղի հաշիվը: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցավ հանդիպման վերջին 10 րոպեներին: Նախ, 80-րդ րոպեին ընդամենը մեկ րոպե առաջ խաղադաշտ մտած Վիկտոր Վանյաման ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը: 87-րդ րոպեին «Տոտենհեմը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, սակայն Հարի Քեյնը շատ անվստահ հարվածեց և չիրացրեց այն: Խաղի ավելացված ժամանակի առաջին րոպեին Մոհամեդ Սալահը ոչ պակաս ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ՝ Մեսիի ոճով շրջանցելով մրցակցի պաշտպաններին և գրավելով Լյորիսի դարպասը: Սակայն ավելացված ժամանակի վերջին րոպեին «Տոտենհեմը» նորից 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ. ընդ որում, այն նշանակվեց միայն եզրային մրցավարի ազդանշանից հետո: Այս անգամ Հարի Քեյնը չվրիպեց և «Տոտենհեմը» խուսափեց պարտությունից՝ 2:2: Հիանալի հանդիպում էր, իսկական թրիլեր, որը մեծ հաճույք պատճառեց երկպագուներին: Այս խաղից հետո «Լիվերպուլը» 51 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 5-րդն է՝ 49 միավոր: Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր «Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 2:2 Մոհամեդ Սալահ, 3, 90+1 – Վիկտոր Վանյամա, 80, Հարի Քեյն, 90+4 (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր