211652_close_icon
views-count15664 դիտում article-date 22:23 04-02-2018

ԱՄՆ-ում ինքնաթիռը քիչ է մնացել բախվի անօդաչու թռչող սարքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Լաս-Վեգասի մոտ գտնվող Մակ-Քարան միջազգային օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) քիչ է մնացել բախվի ուղևորատար ինքնաթիռին: Ընդ որում, ԱԹՍ-ն հասցրել է նկարահանել վտանգավոր մոտեցման պահը: Դատելով դրոնի արած կադրերից, նա իսկապես շատ մոտ է եղել այդ պահին վայրէջք կատարող ինքնաթիռից: Օդային փորձագետների կարծիքով, ԱԹՍ-ի ու ինքնաթիռի բախման հետևանքները կարող էին լինել ծայրաստիճան ծանր: Տեղի ունեցածի առթիվ ԱՄՆ-ի քաղավիացիայի Դաշնային վարչությունը արդեն հետաքննություն է սկսել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր