«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակին (5:1): «Յուրահատուկ տնային նորամուտ` «Արսենալի» հրաշալի երկրպագուների աչքի առջև: Ուրախ եմ գոլային փոխանցումների հեթ-տրիկիս համար»,- գրել է Մխիթարյանը:
Նշենք, որ Մխիթարյանը վերջին 5 տարում դարձավ «Արսենալի» առաջին ֆուտբոլիստը, որը ԱՊԼ-ի մեկ խաղում 3 գոլային փոխանցում է կատարում: Վերջին անգամ նման բան հաջողվել էր Սանտի Կասորլային, որ 2013-ի մայիսին երեք գոլային փոխանցում էր կատարել «Ուիգանի» հետ խաղում:

Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+