211652_close_icon
views-count4259 դիտում article-date 16:39 04-02-2018

Սաակաշվիլիի կողմնակիցները նախագահ Պորոշենկոյի հրաժարականի համար Կիևի փողոցներ են դուրս եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիևի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, հաղորդում է Ria Novosti-ն։ Փողոցներ են դուրս եկել Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները։ Ակցիան, որին մասնակցում է մի քանի հազար մարդ, ղեկավարում է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը։ Այս պահին նրանք գտնվում են Եվրոպական հրապարակում։ Ցուցարաները բարձրացրել են Ուկրաինայի պետական դրոշը և ուկրաինացի ազգայնականների սևակարմրավուն դրոշներ։ Նրանցից շատերը վանկարկում են «Գնաս բարով» և «Ճամպրուկներով դեպի երկաթուղային կայարան և Մալդիվներ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր