211652_close_icon
views-count4851 դիտում article-date 15:25 04-02-2018

Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում իր դաշնակիցներին զենիթային որևէ համակարգ չի մատակարարում

Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները կենտրոնացված են «Իսլամական պետության» դեմ։ Բացի այդ, ոչ մի զենիթային համակարգ չի տրամադրվում ԱՄՆ-ի դաշնակից խմբավորումներին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, մայոր Ադրիան Ռենքին-Հալոուեյը։ «Մենք նախկինի պես մեր դաշնակիցների հետ կենտրոնացած ենք ԻՊ-ի դեմ պայքարի վրա։ Միացյալ Նահանգները զենիթային որևէ սպառազինություն չի տրամադրում Սիրիայում մեր դաշնակիցներին»,-ասել է նա։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնելէր, որ փետրվարի 3-ին Իդլիբ նահանգում «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի անդամները խոցել են ռուսական Cy-25 մարտական ինքնաթիռը, որը Իդլիբում սահմանված անվտանգության գոտում թռիչք էր իրականացնում։ Օդաչուն հասցրել էր կատապուլտի միջոցով դուս նետվել ինքնաթիռից, սակայն ավելի ուշ ահաբեկիչների կողմից սպանվել էր։

Նմանատիպ նյութեր