211652_close_icon
views-count2585 դիտում article-date 11:46 04-02-2018

Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինան

Վաշինգտոնը իր նոր միջուկային դոկտրինայում սպառնալիք է հնչեցնում Չինաստանի միջուկային ներուժի հասցեին։ Այդ մասին նշված է Չինաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է Ria Novosti-ն։ Նրանում ասվում է նաև. «ԱՄՆ ՊՆ-ն միջուկային դոկտրինա է հրապարակել, որում առաջ են քաշվել անհեթեթ ենթադրություններ Չինաստանի միջուկային զարգացման մասին, չափազանցված է նաև Չինաստանի միջուկային ուժերի սպառնալիքը, ինչին մենք կտրականապես դեմ ենք»։ Նշվում է, որ Չինաստանը հավատարիմ է մնալու միջուկային զենքի չտարածման ու չկիրառման մասին միջազգային օրենքին։ Իսկ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինան անվանել էր «երկերեսանի ու հակառուսական դոկտրինա»։

Նմանատիպ նյութեր