211652_close_icon
views-count11145 դիտում article-date 19:42 03-02-2018

Արսեն Վենգեր. Սպասում ենք, որ Օզիլը դառնա «Արսենալի» առաջատարը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ պայմանագրի երկարաձգման մասին: «Օզիլի հետ պայմանագրի երկարաձգումը «Արսենալի» համար ամենաշահավետ տարբերակն է: Մյուս կողմից, «Արսենալի» խաղացողները շատ լավ աշխատավարձեր են ստացում: Շատ բարձր: Մենք սպասում ենք, որ Օզիլը կդառնա թիմի առաջատարը, իր վրա պատասխանատվություն կվերցնի ու «Արսենալը» կտանի դեպի հաղթանակներ: Նրա հետ պայմանագրի երկարաձգումը, ըստ էության նոր պայմանագիր է, քանի որ շատերն էին ասում, որ նա կհեռանա: Սա շատ լավ նորություն է ակումբի համար», ասել է Վենգերը: Օզիլը «Արսենալի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2021 թվականը: Նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 350 հազար ֆունտ:

Նմանատիպ նյութեր