211652_close_icon
views-count4211 դիտում article-date 14:55 03-02-2018

Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին

Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ փետրվարի 3-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մայր Հայաստանի եւ Արցախի մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ կարեւորելով այս ասպարեզում դրական դինամիկայի պահպանումը նաեւ ապագայում:

Նմանատիպ նյութեր