211652_close_icon
views-count7137 դիտում article-date 14:22 03-02-2018

Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է որդնած խուրմայի իրացման դեպք: Շուկայում իրացվող և Ռուստաստանի Դաշնությունում փաթեթավորված՝ «Զամորսկի կուպեց» ապրանքանիշի խուրման թեև գտնվում է պիտանիության ժամկետի մեջ, սակայն այն որդնած է և պիտանի չէ որպես սնունդ օգտագործելու համար: ՍԱՊԾ տեսուչների կարգադրագրերով՝ նշված ապրանքանիշի խուրման վաճառքից հանվել է, քայլեր են ձեռնարկվում ներմուծված ամբողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ծառայությունը հրավիրում է սպառողների ուշադրությունը և առաջարկում ներկայացվող պիտակներով և 2017 թ. ապրիլի արտադրության (ժամկետի մեջ է մինչև 2018 թ. ապրիլ) խուրմայի վաճառքի դեպք արձանագրելու պարագայում չգնել այն և այդ մասին անմիջապես տեղեկացնել վերահսկող մարմնին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010206040 հեռախոսահամարով: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր