211652_close_icon
views-count7759 դիտում article-date 09:51 03-02-2018

«Մուլտի գրուպը» աղբահանության վարձ չի մուծում. Կենտրոնի թաղապետը դիմել է դատարան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երևան քաղաքի դատարան: Դատական հայցերից մեկը դատարան է ուղարկվել դեկտեմբերին, մյուսը՝ հունվարին: 2017-ի դեկտեմբերի 12-ին հայցվորը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, որով խնդրել է պատասխանողից հօգուտ Երևանի աղբահանության համար չվճարված գումարը՝ 12 մլն 344 հազար 305 դրամը: Նշված գումարից 10 մլն 563 հազար դրամը որպես տույժ, ինչպես նաև 246.886 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, սակայն միաժամանակ միջնորդություն է ներկայացվել դատարան պետական տուրքի վճարումը հետաձգել մինչև անհրաժեշտ գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցելը: 2018-ի հունվարի 18-ին կրկին աղբահանության վճարը բռնագանձելու պահանջով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը դիմել է դատարան և միանգամից միջնորդել, որ կալանք դրվի «Մուլտի գրուպ կոնցեռնի» հաշիվների վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր