7507 դիտում
09:19 03-02-2018
Կարեն Կարապետյանը հանգրվանել է թուրքական «Rixos Almaty» հինգաստղանի հյուրանոցում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ղազախստանի Ալմաթի քաղաք է մեկնել՝ մասնակցելով ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ընթացքում վարչապետը հանգրվանել էր «Rixos Almaty» հյուրանոցում: Լինելով հինգաստղանի հյուրանոցային ցանց և գտնվելով քաղաքի կենտրոնում` այստեղ ծառայությունները բավական թանկարժեք են. ամենամատչելի սենյակի արժեքը սկսվում է 200 դոլարից: Բայց, դե, բնական է, որ Կարապետյանը հասարակ համարում չէր մնա:
Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. «Rixos Almaty»-ը աշխարհում բավական հայտնի թուրքական հյուրանոցների ցանց է: Ու մինչ Սերժ Սարգսյանը պատրաստվում է գարնանը չեղարկել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, վարչապետը հանգրվանում է թուրքական հյուրանոցում:
Մեկ հիշեցում էլ. նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին արգելել էր կառավարության անդամներին, պաշտոնյաներին հանգստանալ Թուրքիայում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2853 դիտում
20:27 11-05-2019
Պակիստանում ահաբեկիչները կրակ են բացել հինգաստղանի հյուրանոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
32000 դիտում
09:50 13-10-2020
Գերթանկարժեք հինգաստղանի հյուրանոցը դարձյալ վաճառքի է հանվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
619 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»