211652_close_icon
views-count5123 դիտում article-date 23:16 02-02-2018

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը նահանջել է մեկ հորիզոնականով

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի փետրվարի մեկին հրապարակած վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Արոնյանի ընթացիկ վարկանիշը, ինչպես նախորդ ամիս, 2797 միավոր է: Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (76-րդ, 2667) և Հրանտ Մելքումյանը (82-րդ, 2664): Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2814), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2800): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 52-րդ տեղում է (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդ (2392):

Նմանատիպ նյութեր