211652_close_icon
views-count8012 դիտում article-date 22:46 02-02-2018

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ուսումնասիրելով ցեղասպանության թեմայով վավերագրականները» խորագիրը կրող հատուկ նախագծի մեկնարկը

Փետրվարի 7-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ուսումնասիրելով ցեղասպանության թեմայով վավերագրականները» խորագիրը կրող հատուկ նախագծի մեկնարկը: Նախագծի նպատակն է վավերագրական կինոնկարների միջոցով հանրության ուշադրությունը սևեռել Հայերի ցեղասպանության հարցում փաստերի ուսումնասիրության անհրաժեշտությանը: Մեկնարկային օրը՝ որպես հարգանքի տուրք անվանի հայ ռեժիսոր Մայքլ Հակոբյանի հիշատակին, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է Հայերի ցեղասպանության ուսումնասիրությանն ու լուսաբանմանը՝ չխնայելով իր ժամանակը, ֆինանսներն ու առհասարակ ոչինչ, կցուցադրվեն նրա ֆիլմերից երեքը՝ «Որտե՞ղ է իմ ժողովուրդը» (“Where Are My People?” (1965)), «Մոռացված ցեղասպանությունը» (“The Forgotten Genocide” (1975)) և «Հայերի ցեղասպանությունը» (“The Armenian Genocide” (1991)): Ֆիլմերը կլինեն անգլերեն: Տեղի կունենա նաև հետդիտումային քննարկում: Նախագծի հեղինակ` Գոռ Եդիգարյան [b]«Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր