2205 դիտում
20:46 02-02-2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է բազմազավակ ծնողների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 2-ին հանդիպել է բազմազավակ ծնողների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է՝ հավելելով, որ մշտապես պետության ուշադրության առանցքում են նրանց հուզող հարցերն ու խրախուսելու կարեւորությունը:
Անդրադարձ է կատարվել այդ ընտանիքների սոցիալական, կրթական, առողջապահական, բնակարանային ապահովության խնդիրներին եւ այս հարցում պետության աջակցությանը: Առաջիկայում հանդիպելու եւ ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում խնդիրներն առավել հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Նմանատիպ նյութեր
865 դիտում
13:13 25-09-2014
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի հոգևոր առաջնորդի հետ
Այս բաժնից
433 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
232 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը