211652_close_icon
views-count6099 դիտում article-date 21:34 02-02-2018

Ալիևը 4-րդ անգամ առաջադրվել է որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը 2018թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության կողմից: Այս մասին փետրվարի 1-ին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը Երիտասարդության օրվա կապակցությամբ երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Ալիևի հաղթանակի մեջ իրենց ներդրումը կունենանան կուսակցության երիտասարդ ակտիվիտսները: Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցումը սկսվում է քվեարկությունից 60 օր առաջ: Սակայն նախորդ շաբաթ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունն արդեն հայտարարել է ընտրություններին կուսակցության նախկին առաջնորդ Իսա Ղամբարի թեկնածությունն առաջադրելու մասին: Քչերն էին կասկածում, որ Ալիևը կհավակնի չորրորդ ժամկետին, թեև հանդիպում էին նաև վարկածներ, որ իշխող կուսակցությունից գալիք ընտրություններին կարող է առաջադրվել առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Սակայն ոչ նա, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները ոչ մի կերպ չէին մեկնաբանում այդ լուրերը: Կարևոր է նշել, որ Իլհամ Ալիևը 2016թ-ի սահմանադրական բարեփոխումներից հետո ցանկացած պահի իշխանությունը կարող է փոխանցել առաջին փոխնախագահին: * 57-ամյա Իլհամ Ալիևն արդեն չորրորդ անգամ է առաջադրվում որպես նախագահի թեկնածու: Նա Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար է դարձել 2003թ-ի օգոստոսին իր հայր Հեյդար Ալիևի հիվանդանալուց հետո: * 2009 թ-ի սահմանադրական հանրաքվեին չեղարկվեցին նախագահի պաշտոնում միանգամից երկու ժամկետ անցկացնելու սահմանափակումները: * 2016թ-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքում նախագահի իրավասությունների ժամկետը 5-ից երկարացվեց մինչև 7 տարի: Այսպիսով, Իլհամ Ալիևի հաղթանակի դեպքում նա կարող է Ադրբեջանի կառավարման ղեկին մնալ նվազագույնը մինչև 2025թ-ը: [url=https://jam-news.net/?p=83620&lang=hy]JamNews[/url]

Նմանատիպ նյութեր