211652_close_icon
views-count2869 դիտում article-date 19:10 02-02-2018

ՆԱՏՕ-ի Saber Guardian2018 զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու. ՀՀ ՊՆ-ն հերքում է. razminfo

Saber Guardian միջազգային զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու: Հայաստանն այդ վարժանքներին ներգրավված չէ: Այս մասին [url=https://razm.info/121065]Ռազմինֆոյի[/url] հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ ՆԱՏՕ SHAPE-ի կայքում հրապարակված վարժանքների հունվարի 29-ի [url=https://shape.nato.int/allied-national-exercises]ցուցակից[/url] էր հայտնի դարձել, որ զորավարժությունն անցկացվելու է Հայաստանում: Ռազմինֆոն կփորձի պարզաբանումներ ստանալ նաև ՆԱՏՕ-ից: Saber Guardian-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ զորավարժություններից է: Անցկացվում է 2013 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»՝ եվրոպական և հետխորհրդային պետությունների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: Նախորդ տարի վարժանքները անցկացվել են միաժամանակ Ռումինիայում, Հունգարիայում և Բուլղարիայում: Մասնակցել է 25 հազար զինծառայող, այդ թվում՝ 38 զինծառայող Հայաստանից և 150-ը՝ Վրաստանից: Saber Guardian-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ շղթայական զորավարժություններից է: Նույն շղթայում է նաև Վրաստանում անցկացվող Noble Partner զորավարժությունը:

Նմանատիպ նյութեր