3260 դիտում
18:46 02-02-2018
Տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա. Վահե Նիկոյան
«Տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Երևանի փոխքաղաքապետ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
Փոխքաղաքապետը պարզաբանեց, որ Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցով ուղևորն Ա կետից Բ կետը հասնելու համար կվճարի մեկ անգամ՝ անկախ այն բանից, թե քանի տրանսպորտային միջոց է փոխում:
Վահե Նիկոյանը շեշտեց, որ կանգառները կհամապատասխանեցվեն նոր ավտոբուսներին ևկնպաստեն կենտրոնի բեռնաթափմանը:
Նշենք, որ Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ղեկավարում է Երևանի քաղաքապետարանը՝ մասնագիտական աշխատանքային խմբի և խորհրդատվական ընկերության ներգրավմամբ։ «Ավտոբուսային նոր երթուղային ցանցը, ինտեգրված սակագինը և տոմսային համակարգը» ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, իրականացվում է բրիտանական WYG International ընկերության կողմից:
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
10:08 12-11-2014
Ռուսաստանի տնտեսական անկման հետևանքները էական ազդեցություն չեն ունենա Արցախի տնտեսության վրա. Ժամանակ
Այս բաժնից
916 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
523 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
352 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը