211652_close_icon
views-count3019 դիտում article-date 15:29 02-02-2018

Դեսպան Մովսիսյանը Մոլդովայի նախագահին ներկայացրել է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

Հունվարի 31-ին տեղի ունեցավ Մոլդովայում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանի հանդիպումը Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում հայ-մոլդովական համագործակցության զարգացմանն առնչվող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Դեսպան Մովսիսյանը Մոլդովայի նախագահին ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները՝ հույս հայտնելով, որ Մոլդովան գագաթաժողովին ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով:

Նմանատիպ նյութեր