211652_close_icon
views-count3449 դիտում article-date 14:11 02-02-2018

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը շնորհավորել է կենտրոնական կոմիտեի նորընտիր անդամներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք, ընդգծելով, որ քաղաքական ուժերի հետ մշտական խորհրդատվությունները կարեւոր նշանակություն ունեն երկրի առջեւ ծառացած տարբեր խնդիրներ արդյունավետորեն լուծելու տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր