211652_close_icon
views-count2263 դիտում article-date 10:03 02-02-2018

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Թումանյան, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր