6167 դիտում
09:51 02-02-2018
Արմեն Սարգսյանն իր թիմն է հավաքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Արմեն Սարգսյանի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելության ժամանակ ապագա նախագահին ուղեկցում էր Գագիկ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ նա նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, տևական ժամանակ «Վալեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց: Արզումանյանը եղել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը, իսկ վերջինիս հրաժարականից հետո կարճ ժամանակահատված աշխատել է նաև Կարեն Կարապետյանի հետ: Այս պաշտոնից ազատվելուց հետո նա հանդիսանում էր Արմեն Սարգսյանի բիզնես գործերի կառավարչի տեղակալը: Եվ հիմա էլ՝ այսքան շրջագայությունից հետո, նա տեղ կգտնի Արմեն Սարգսյանի՝ արդեն որպես նախագահի թիմում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5218 դիտում
10:29 22-12-2017
Վերահսկիչ պալատը 3 մեքենա կգնի՝ 33 մլն 570 հազար դրամով. «Ժողովուրդ»
2183 դիտում
09:46 26-04-2014
Արմեն Աշոտյանը իրերն է հավաքում. Ժողովուրդ
Այս բաժնից
568 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»