«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ կառավարությունում դժգոհ են վարչապետ Կարեն Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Արմեն Ավակ Ավակյանից: Վերջինս վարչապետի խորհրդական դառնալու օրը զբաղեցրել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Կարեն Կարապետյանի թիմակիցների կարծիքով՝ Արմեն Ավակ Ավակյանը Հայաստանում ներդրումների մասով ոչ արդյունավետ խորհուրդներ է տալիս վարչապետին:
Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության անդամներից ու նախարարներից պահանջել էր իրենց ղեկավարած ոլորտների համար սեփական ուժերով ներդրումային աղբյուրներ փնտրել-գտնել, ինչն էլ մեծ դժգոհություն էր առաջացրել վերջիններիս շրջանում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Վարչապետի խորհրդականը ներդրումների մասով ապակողմնորոշում է նրան. «Չորրորդ իշխանություն»
2018.02.02 09:29


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
