211652_close_icon
views-count20114 դիտում article-date 08:36 02-02-2018

ԱԱԾ-ի օպեր, «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի խորհրդական, ապա լուծարված վարչության պետ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը: ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան մաքսատներ վարչություններին: Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն: Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր 9 առանձին բաժիններ: Ամեն բաժին իր հերթին ուներ ղեկավար, իսկ վարչությունը ղեկավարում էր Գեղամ Մովսիսյանը, որը ԱԱԾ-ի օպերից հասել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի, ապա լուծարված վարչության պետի պաշտոնին: Այսինքն, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին «Գազպրոմ»-ից էր եկել ՊԵԿ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր